Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

ԱՄՆ ռադարի էկրանին կմեծանա Վրաստանի տեսանելիությունը

ԱՄՆ ռադարի էկրանին կմեծանա Վրաստանի տեսանելիությունը
05.10.2015 | 12:36

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ մեկշաբաթյա աշխատանքային այցի ավարտին հայտարարել է, որ Վրաստանն ակտիվ արտաքին քաղաքականության կարիք ունի, Նյու Յորքում ու Վաշինգտոնում իր անցկացրած տասնյակ հանդիպումները այդ ջանքերի մաս են եղել՝ ասել է նա Foreign Policy-ին տված հարցազրույցում: «Վրաստանն ակտիվ արտաքին քաղաքականության կարիք ունի: Նյու Յորքում իմ հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ և տասնյակ հանդիպումները Վաշինգտոնում ու հրապարակային ելույթները ծառայում են հենց այդ նպատակին: Ես վստահ եմ, որ արևմտյան մայրաքաղաքներում կակտիվանա վրացական թեման»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր այցը ծառայել է «ԱՄՆ ռադարի էկրանին Վրաստանի տեսանելիության մեծացմանը»: Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում ելույթ ունենալով՝ Մարգվելաշվիլին անհանգստություն է հայտնել, որ «Վրաստանը ավելի կամ պակաս անհետացել է ԱՄՆ ակտիվ ռադարներից»: Վրաստանի հարցի պահպանումը միջազգային օրակարգում, Մարգվելաշվիլու խոսքով՝ «կարևոր է ոչ միայն իմ երկրի, այլև շատ կարևոր է տարածաշրջանի և ԱՄՆ-ի համար»: ԱՄՆ-ում Վրաստանի նախագահը հանդիպել է Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Հորվաթիայից իր գործընկերների հետ, որ Նյու Յորք են այցելել ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում: Վաշինգտոնում Մարգվելաշվիլին հանդիպել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի, Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոնգ Քիմի, կոնգրեսականների հետ:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ