Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել: «Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զինվորը առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով դիվանագիտական ու ռազմական միջոցառումներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու փոխհամաձայնեցված: «Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,- շեշտել է պաշտպանության նախարարը: