Asbarez-ի փոխանցմամբ դա տեղի է ունեցել ինտենսիվ զորավարժությունների ընթացքում, որոնք սկսել է Ադրբեջանը։ Bloomberg ամերիկյան լրատվականի գնահատականով՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հինգշաբթի օրը Ադրբեջանի ՊՆ կայքում հայտնվել էին «հատուկ ցուցումներ»` ուղղված բուժհաստատություններին և բուժանձնակազմին, հրահանգված է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները` հնարավոր ռազմական գործողության նկատառումով, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»: Վաշինգտոնից այս տեղեկությանը արձագանքել էին` ասելով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հետևում է ադրբեջանական զորավարժություններին և իրավիճակին: