Եթե սթափ նայենք մեր շուրջը կատարվողին, ապա կհասկանանք, որ դժոխքն էլ, դրախտն էլ ա՛յս աշխարհում են: Նայե՛ք կից տեսանյութն ու համոզվեք, թե մեր բարբարոսության պատասխանն ինչպես ենք ստանում: Աստված Երկիր կուղարկի բարին, եթե մեր փոքրիկ մոլորակի բնակիչներս բարի գործեր շատ անենք: Գործեր, որոնք ամպերի նման կուտակվում են ու կենարար անձրևի պես իջնում երկիր: Չար գործեր շատ անելու դեպքում, դարձյալ կուտակվում են ու թափվում վերևից՝ որպես փոթորիկ ու ջրհեղեղ, հրաբուխ ու դաժան տարերք: Սակայն Աստված չի ուղարկում այդ փորձանքները, մե՛նք ենք կուտակում չարիքը, իսկ երկինքը չի կարողանում այլևս պահել այդ ծանրությունը և բումերանգի էֆեկտով հետ է ուղարկում երկիր, որտեղից այն վերև է բարձրացել: Խորհել է պետք:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ