Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Եմենում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

Եմենում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը
08.11.2014 | 11:51

Եմենի հատուկ ուժերը հաղորդում են, որ նրանց հաջողվել է երկրի հարավում սպանել «Ալ-Քաիդայի» ազդեցիկ առաջնորդի և վիրավորել նրա աջակիցներից մեկին:

Ըստ BBC-ի փոխանցման՝ ծայրահեղական խմբավորման անդամը, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, սպանվել է հատուկ ուժերի աշխատակիցներից թաքնվելու ժամանակ: Նրա ուղեկիցը վիրավորվել է և ուղարկվել բանտ՝ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:

Եմենում գործում է մի խումբ, որը հայտնի է որպես «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա»: Ալ-Ասիրին այդ խմբավորման առաջնորդներից մեկն էր:

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ