«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կբողոքարկեն դատավճիռը

Կբողոքարկեն դատավճիռը
18.10.2014 | 16:57

Ըստ ամենայնի՝ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ երեկ կայացված դատավճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք –Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին երեկ մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Իսկ նրա որդին՝ անչափահաս Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ Շահենը սովորում է 11-րդ դասարանում։
Բոլոր ամբաստանյալներին դատարանը ճանաչեց մեղավոր: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ՝ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։
Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ