Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան ամենամյա հեղինակավոր մրցանակի հավակնորդներից մեկն է, տեղեկացնում են եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները:
Յունուսից բացի, մրցանակի այս տարվա հավակնորդներից են նաև «Եվրամայդանի» ուկրաինական շարժումը, ինչպես նաև Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լուիս Ռաֆայել Սաքոն և իրաքցի պրոֆեսոր Մահմուդ Ալ Ասալին:
Վերջինները Սախարովի մրցանակին հավակնում են Իրաքում բնակվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերի համար: