-
04.01.2016|
13:44
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ ռազմական ինքնաթիռը խփելու հրաման չի տվել՝ հայտնում է Russia Today-ը և արձանագրում, որ ժամանակի մեջ փոփոխվում են Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, թե ինչպես է խփվել ռուսաստանյան ինքնաթիռը:
-
04.01.2016|
13:32
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կփորձի կարգավորել բռնության կիրառման խնդիրը:
-
04.01.2016|
13:23
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները՝ դադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել:
-
30.12.2015|
20:24
Պենտագոնը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում կոալիցիոն ուժերի օդային հարվածներից «Իսլամական պետության» 10 առաջնորդ է սպանվել:
-
30.12.2015|
13:50
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:
-
30.12.2015|
12:50
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
-
30.12.2015|
11:22
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016-ը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով
-
30.12.2015|
11:09
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
-
29.12.2015|
13:33
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:
-
28.12.2015|
17:27
Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները չեն թուլացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ ուղերձում հայտարարել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: ՈՒղերձում սպառնալիք է հնչում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին: