27.03.2016|
12:22
ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում 40 թռիչք են իրականացրել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում՝ հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը: Հարվածներ են հասցվել ահաբեկիչների 158 կառույցներին, որոնց արդյունքում ավելի քան 100 գրոհային, 4 տանկ, 3 հրետանի, 4 զինապահեստ է ոչնչացվել: