ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է»

«Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է»
26.06.2014 | 17:07

Այսօր նշվում է խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը: Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներին ազատազրկված անձինք պատմել են, որ Հայաստանում որպես խոշտանգման ժամանակակից զենքեր կիրառվում են առօրյայում օգտագործվող իրերը՝ գիրք, մատյան, ջրով լի պլաստիկ շիշ, պոլիէթիլենային տոպրակ, դույլ, ձեռնաշղթա…

Օմբուդսմենի ինստիտուտի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով:
ԲԿԱՄ-ն անհրաժեշտ է համարում մատնանշել մի շարք բարեփոխումներ, որոնք լիարժեքորեն կարող են բարելավել իրավիճակը Հայաստանում: Այս բարեփոխումներից են, օրինակ, հարցաքննության սենյակներում տեսաձայնագրող սարքեր տեղադրելը, իրավապահներին ապացույցներ հավաքելու, հանցագործություններն արագ բացահայտելու նպատակով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերազինելը, ՀՀ օրենսդրությամբ «խոշտանգում» հասկացությունը սահմանելը, խոշտանգման արդյունքում ստացված ապացույցների կիրառումը դատաքննության ընթացքում բացառելը և այլն:
Խոշտանգումն անթույլատրելի է և չի կարող արդարացվել ոչ մի դեպքում: Ցավոք, խոշտանգման զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրս: Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոշտանգման զոհ դարձած անձանց և նրանց հարազատներին կոչ է անում խոշտանգման յուրաքանչյուր դեպքում անհապաղ զանգահարել Օմբուդսմենի 116 թեժ գիծ:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ