ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄԻՊ–ը՝ Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին

ՄԻՊ–ը՝ Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին
02.04.2014 | 13:49

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել իր տարեկան զեկույցի՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը վերաբերող հատվածը, որում անդրադառնում է քաղաքապետարանի թերություններին և աշխատանքում գրանցված դրական զարգացումներին։
Ոլորտի թերություններն ու խնդիրները
• Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, որի հետևանքով շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
• Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, որի հետևանքով երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
• Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
• Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, օրինակ՝ 1 ժամից պակաս կայանելիս մեքենատերերը ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանդամների համար, չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
• Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
• Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
• Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը:
• Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ չի լուսավորվել և չի ցանկապատվել այգու շրջակայքը, չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
• Անմատչելի է եղել հաշմանդամների մուտքն ու ելքը մի շարք շինություններ: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
• Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:
Արձանագրված դրական զարգացումներ
• Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել ՈՒլնեցու և Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ:
• «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված և արդեն անպետք սարքավորումները:
• Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ