ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի կիրառման վերաբերյալ օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ

Պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի կիրառման վերաբերյալ օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ
24.02.2014 | 18:03

Ըստ ombuds.am կայքի` փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմել է Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:


Բարձր դատարան։

Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների կողմից: Որոշ գործատուներ, հղում կատարելով օրենքի չկասեցված դրույթներին, պնդում էին, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ուժի մեջ է, գործում է և պահում էին կուտակայինի համար նախատեսված 5 տոկոսը: Աշխատողներն իրենց հերթին առաջ էին քաշում ՍԴ կասեցման որոշումը և պահանջում էին չգանձել կուտակայինի 5 տոկոսը: Այս խառնաշփոթի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհություն հայտնելով, որ գործատուներն իրենց կամքին հակառակ պահումներ են կատարում իրենց աշխատավարձից, դուրս եկան փողոց` արտահայտելու իրենց կամքը, դժգոհությունը: Առանձին դեպքերում այս ակցիաներին մասնակցած աշխատողները ղեկավարության նախաձեռնությամբ ազատվեցին աշխատանքից, ինչի պատճառը, աշխատողների պնդմամբ, նրանց դժգոհության բարձրաձայնումն է եղել:

Այս խառնաշփոթ իրավիճակն է՛լ ավելի խորացավ որոշ պետական մարմինների կողմից արված հայտարարությունների արդյունքում: Նախ Պետական եկամուտների կոմիտեն նշեց, որ պարտադիր կուտակային վճարների հաշվարկման համակարգչային ծրագիրն ավտոմատ հաշվարկում է պարտադիր կուտակային վճարները, և ՊԵԿ-ն իրավասու չէ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների դաշտը (http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDPubClarifications&nid=2061):

Անմիջապես հետո Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքացիներին, որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել գործատուներին: Ավելին, ԿԲ-ն հայտնեց, որ «վիճարկվող դրույթների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը» (https://www.cba.am/AM/News/Pages/news_07-02-14.aspx):

Նշյալ հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանին` մտավախություն ունենալով, որ հետագայում իրենց պարտադրելու են վճարել նաև նախորդ ամիսների կուտակային վճարները: Ավելին, փետրվարի 18-ին ատոմակայանի մի խումբ աշխատակիցներ նույն հարցով դիմեցին իրենց իրավունքների պաշտպանության համար:

Հիմնվելով գործող օրենքի դրույթների, ՍԴ կայացրած աշխատանքային որոշման և սամանադրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների գերակայության սկզբունքի վրա` Պաշտպանը հրապարակեց պարզաբանումներ պարտադիր կուտակային վճարների հետ կապված քաղաքացիների հարցերի վերաբերյալ (http://pashtpan.am/library/view_news/article/1125):

Մեր պարզաբանումներից հետո լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը ԿԲ հայտարարության վերաբերյալ նշել էր. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել։ Որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով։. Նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի։ Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել» (http://www.1in.am/arm/armenia_society_249962.html):

Քաջ գիտակցելով, որ ՍԴ անդամներն ու աշխատակազմը պարտավոր են ձեռնպահ մնալ ՍԴ որոշումը մեկնաբանելուց, որևէ կերպ նպատակ չունենալով ներգործել ՍԴ վերջնական որոշում կայացնելու վրա, սակայն հաշվի առնելով ստեղծված խառնաշփոթը և անընդունելի իրավիճակը, ինչպես նաև գործատուների և քաղաքացիների վրա գործադրվող ճնշումները` հարկ եմ համարում դիմել Բարձր դատարանին` տեղեկացնելով խնդրի և դրա հրատապության մասին:

Հարգանքով` Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ