Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ռադան փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը դուրս բերել ճգնաժամից

Ռադան փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը դուրս բերել ճգնաժամից
22.02.2014 | 23:26

Ուկրաինայի Գերագույն ռադայի վերջին քվեարկությունը վկայում է միասնականության մասին՝ հայտարարել է Եվրախորհրդարանում «Կանաչների» խմբակցության պատգամավոր Ռեբեկա Հարմսը: «Ես ապշել եմ, որ այսօր բոլոր առանցքային որոշումները քվեարկվել են սահմանադրական մեծամասնության կողմից՝ ավելի քան 300 ձայն: Դա վկայում է ընդհանուր պատասխանատվության մասին, ու դա զգում եմ ոչ միայն ես: Շատ կարևոր է, որ բոլոր քվեարկությունները աջակցություն են ստացել Ուկրաինայի արևելքի, արևմուտքի, հարավի ու կենտրոնի պատգամավորների կողմից: Բոլոր կասկածողները հիմա համոզվել են՝ նոր մեծամասնությունը վկայում է, որ երկիրը միասնական է, ու խորհրդարանն աշխատում է երկիրը խաղաղ ճանապարհով ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Հարմսը Ուկրաինայի խորհրդարանում կայացած ճեպազրույցում:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ