ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ամբաստանյալը Հայաստանում եղե՞լ է

Ամբաստանյալը Հայաստանում եղե՞լ է
15.01.2014 | 18:39

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «Բանդայի գործով» դատական նիստը, որը վարել է նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանը: Ամբաստանյալները ներկայացրել են իրենց կենսագրական տվյալները: Ամբաստանյալներից մեկի` Քյարամ Ամոյանի առողջական վիճակը բավականին ծանր է եղել, և նա նստած է պատասխանել հարցերին: Նա ներկայացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն դատապարտյալների հիվանդանոցում իրեն չեն կարող բավարար օգնություն ցուցաբերել: Նա նշել է նաև, որ պետք է գլխի վիրահատության ենթարկվի, իսկ իր ընտանիքը չի կարող այդ ծախսերը հոգալ: Ամոյանը նաև դատավորից խնդրել է, որ վերանայեն` հանցագործության ժամանակ ինքն արդյոք Հայաստանում եղե՞լ է, թե՞ ոչ: Ամբաստանյալի վստահեցմամբ, ինքը դեպքի ժամանակ երկրում չի եղել: Դատավորը բավարարել է խնդրանքը:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում մահացել են Գուրգեն Հայրապետյանը, Արման Դալլաքյանը: Առողջական խնդիրներ ունի ոչ միայն Քյարամ Ամոյանը, այլև Դավիթ Գալստյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ