ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սաքունցը պատրաստվում է դատական ատյաններում վիճարկել ՀՀ նախագահի գործողությունները

Սաքունցը պատրաստվում է դատական ատյաններում վիճարկել ՀՀ նախագահի գործողությունները
14.10.2013 | 12:31

«Մեդիա կենտրոնում» այսօր կայացել է քննարկում ՀՀ կողմից Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՀ-ում բոլոր պետական մարմինների և նախագահի գործառույթները պետք է բխեն ժողովրդավարական սկզբունքներից։ «Քայլերը պետք է լինեն կանխատեսելի, չի կարող լիազորությունները կատարել այնպես, ինչպես ուզում են։ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունը չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին։ Նման մոտեցման դեպքում մենք ոչնչացնում ենք այն դրույթները, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ։ Դա ապացուցում է այն, որ բոլոր պաշտոնյաները հստակ հայտարարում էին, որ միանշանակ է, որ Վիլնյուսում պետք է ստորագրվի ասոցացման համաձայնագիր, որը 4 տարի շարունակ նախապատրաստվում էր, և 1 ժամվա ընթացքում որոշումը փոխվեց 1 անձի կողմից։ Նույնիսկ չկար խորհրդակցություն իր թիմակիցների հետ։ Մինչ այժմ հանրությունը չգիտի Սերժ Սարգսյանի կողմից որևէ մեկնաբանություն, թե ինչու ՀՀ-ն որոշեց գնալ դեպի Մաքսային միություն»,- նշեց Ա. Սաքունցը։ Նա նաև նշեց, որ առաջիկայում պատրաստվում է դատական ատյաններում վիճարկել ՀՀ նախագահի գործողությունները։

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ անձամբ ինքը դեմ է Մաքսային միությանն անդամակցելուն։ Ըստ նրա՝ խախտվել է հրապարակայնության սկզբունքը։ Բոլոր դեպքերում որոշումը կայացնելու է ԱԺ-ն, սակայն Սերժ Սարգսյանի կողմից նման կուրս վերցնելը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Բանավեճ չի եղել հասարակության շրջանում։ Դա նաև անակնկալ էր Եվրամիության գործընկերների համար։ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ սա քաղաքական պատասխանատվություն ենթադրող քայլ էր, սակայն ՀՀ-ում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, և մենք չունենք մեխանիզմ նրա այս քայլին վստահություն հայտնե-չհայտնելու։

Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ