ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»

«Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»
17.09.2013 | 13:24

«Ընդհանուր առմամբ, Երևանը կարելի է դասել բավականաչափ աղտոտված քաղաքների շարքում, սակայն դա չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները ոչինչ չպետք է ձեռնարկեն: Մեզ մոտ, կարծես, ամեն ինչ հակառակ է. աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երևանը չի էլ մտածում այդ մասին»,-այսօր, Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Հայաստանում օդն ամենաշատն աղտոտված է Երևանում, Ալավերդիում և Հրազդանում։ Բնապահպանի տեղեկացմամբ, էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են, որտեղ 29 բաց քարհանք է գործում, ինչի արդյունքում, փոշու և անընդհատ կառուցապատվող շինությունների պատճառով, օդի աղտոտվածությունը մեծանում է: Այն որոշ օրերի նորմայից բարձր է ինը անգամ, իսկ ընդանրապես` 2-3 անգամ: «Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս ուղղությամբ վերջին տարիներին տարվող աշխատանքները դրական արդյունք են տալիս»,-նշել է բանախոսը : Նշենք նաև, որ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը նշվում է Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրումից հետո և ամրագրված է «Օզոնային շերտի պահպանության» Վիեննայի կոնվենցիայով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ