ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վլ.Մովսիսյանը առաջարկում է երեք տարով արգելել ձկան որսը

Վլ.Մովսիսյանը առաջարկում է երեք տարով արգելել ձկան որսը
18.06.2013 | 16:14

Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր, խոսելով ձկնային պաշարների կտրուկ անկման և «մտահոգիչ» ցուցանիշների մասին, նկատեց. «Քանի դեռ մենք չենք կարգավորել ձկան անօրինական որսը, խնդիրը միշտ կլինի, իսկ ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը լուծում չի կարող լինել»:

Լճում` էնդեմիկ տեսակի ձկան (իշխանի) կտրուկ նվազման պատճառը, ըստ բանախոսի, ձվադրման վայրերի պակասն է ու թեև այդ տեսակների արհեստական վերարտադրության ուղղությամբ իրականացվող միջոցառումները դրական արդյունք են տալիս, այդուհանդերձ դա կենսաբազմազանության վերականգնման առումով էական խնդիր չի կարող լուծել:

Բացի այդ,Սևան թափվող 29 բնական աղբյուրներից ութի վրա ՀԷԿ-եր են կառուցվել, ինչը խոչընդոտում է նրանց բազմացմանն ու տեղաշարժմանը: «Սևանի ավազանի փոքր ՀԷԿ-երում պետք է տեղադրվեն ձկներին հեռացնող համակարգեր: Այն էլեկտրակայանները, որոնք նման կառույցներ չեն ունենա, պետք է անմիջապես դադարեցնեն աշխատանքը»,-շեշտեց Վ.Մովսիսյանը:

Թեև Սևանում ձկան պաշարների նվազման հիմնական պատճառներից մեկը որսագողությունն է, սակայն հանձնաժողովի նախագահի առաջարկը`երեք տարով արգելել ձկան արդյունագործական որսը, կառավարությունը մերժել է, հիմնավորելով, որ դա կտրուկ սոցիալական լարվածություն կառաջացնի:

«Գեղարքունիքի մարզում բնակվում է 260 հազար մարդ, իսկ ձկան անօրինական որսով, վերամշակումով ու վաճառքով զբաղվում է 1704 մարդ: Հիմա էդ 1704 մարդը պետք է իր ախորժակը սանձի և հասկանա, որ այդ ձուկը վերականգնվում է իրենց համար: Երեք տարի հետո նրանք կարող են 15 անգամ ավել որս անել»,-ասաց Վլադիմիր Մովսիսյանը` կրկին անգամ հիշեցնելով, որ իրենց հանձնաժողովի գործը ընդամենը խորհրդակցային է, իսկ ապօրինի ձկնորսությամն դեմ պետք է պայքարի «Սևան» ազգային պարկը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ