ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հողմակայանների կառուցումը կլուծի գազի խնդիրը

Հողմակայանների կառուցումը կլուծի գազի խնդիրը
10.06.2013 | 17:03

«Մաքուր էներգիա» ՀԿ-ի հաշվարկներով, Հայաստանում քամուց տարեկան կարելի է ստանալ 10 հազար մեգավատ էներգիա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ-ի փոխնախագահ Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա խորհուրդ տվեց օգտվել քամու էնեգիայից, որի պոտենցիալը 10 անգամ ավելի է Մեծամորի ատոմակայանի արտադրած էներգիայից: «Այսինքն՝ այս ցուցանիշը կունենանք, եթե հնարավոր բոլոր քամիները օգտագործվեն հողմային էներգիա ստանալու համար: Հողմակայանները պետք է կառուցվեն բարձրադիր վայրերում, դրանց շինարարությունը բավական բարդ գործ է: Բայց նման կայան ունենք Լոռու մարզում՝ Պուշկինի լեռնանցքում»,- ասաց նա`հիշեցնելով, որ շուտով, արդեն հուլիսի 7-ից, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն իրողություն է դառնալու և ժամանակն է ուշադրություն հրավիրել նաև այլընտրանքային էներգիային:

Վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ ՇԵԿՈՅԱՆԻ կարծիքով էլ Հայաստանի որոշ հատվածներում, մասնավորապես՝ Սևանի ավազանում, արևից տարեկան հնարավոր է ստանալ 2 հզր 400 վատ հոսանք:

«Գազի գնի բարձրացումը պետք է ազդակ լինի, որ կան խնայելու հնարավորություններ: Արևային էներգիան տնտեսապես ամենաարագ հետգնումն է ապահովում նաև: Այսօր շատերը, հատկապես առանձնատներում օգտագործում են արևային էներգիան՝ տանիքին տեղադրելով համապատասխան սարքը, որը Հայաստանում առաջարկում են արդեն մի քանի ընկերություններ»,-ասաց նա`տեղեկացնելով, որ հողմակայան կառուցելու դեպքում նոր սարքավորումների համար անհրաժեշտ կլինի մոտ 1 մլն 400 հազար ԱՄՆ դոլար:

Փորձագետների գնահատմամբ, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի տեսակներից ամենահեռանկարայինը արեգակնայինն է. «Մենք ունենք 80 տոկոս միջին լուսավորություն: Եվրոպայում այն կազմում է 60 տոկոս: Եթե մեզ մոտ 1 քառակուսի մետրից 1700 վատ էներգիա է հնարավոր ստանալ, ապա եվրոպական միջին գծերում ստանում են ընդամենը 1000-ը: Եվրոպայի հյուսիսային հատվածներում անգամ օգտագործվում է արևային էներգիան: Այս պոտենցիալը կարելի է իրացնել, եթե դրանք օգտագործվեն մաքսիմալ էֆեկտիվությամբ և պետք է այդ կայանները կառուցել բարձրադիր վայրերում»,-նշեց Հ.Շեկոյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Որքան ժամանակ է մեր փորձգետներն ու գիտնակաները փորձում են երկրի իշխանությունների ուշադրությունը հրավիրել արևային տեխնոլոգիաների կիրառման վրա` որպես ամենաարդյունավետ այլընտրանքային էներգիայի ստացման միջոց: Նրանք կոչ են անում, հորդորում, համոզում`լսել իրենց առաջարկները, որպես երկրի վաստակաշատ, փորձառու գիտնակաների`հաշվի նստել իրենց բազմաթիվ գիտական մշակումների, աշխատությունների հետ: Վերջին երկու ամիսներին մեր հարգարժան գիտնականները առնվազն տասնյակից ավելի ասուլիսներ և միջոցառումներ կազմակերպեցին` իրենց ձայնը տեղ հասցնելու նպատակով: Բայց`իզուր, ինչպես ասում են` ձայն բարբառո հանապատի:

Դիտվել է՝ 2746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ