ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիմա բնապահպան ակտիվիստներին հավատանք, թե՞ բնապահպանության նախարարությանը

Հիմա բնապահպան ակտիվիստներին հավատանք, թե՞ բնապահպանության նախարարությանը
04.06.2013 | 19:27

Գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում սնկի պես աճող ՀԷԿ-երը խոչընդոտում են գյուղացիների սեզոնային աշխատանքներին: Եվ պարզից էլ պարզ է, որ դրանցից բխող վնասն ավելի մեծ է, քան օգուտը (եթե, իհարկե, օգուտ էլ կա):

ՀՀ բնապահպանության նախարարության ջրերի կառավարման գործակալության պետ Վոլոդիա Նարիմանյանը` պատասխանելով հարցին, թե` գյուղական բնակավայրերում ՀԷԿ-երի շահագործումը որքանո՞վ է խանգարում տեղաբնակների ջրօգտագործման աշխատանքներին, ասաց. «Միանշանակ, հանրապետությունում որևիցե ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվություն կամ բնապահպանական դրական եզրակացություն չի տրվում, եթե գտնում ենք, որ այն ջրօգտագործման ժամանակ ինչ-որ կերպ կարող է խանգարել գյուղացու ոռոգման աշխատանքներին: Եկեք մեզ մոտ, բարձրացրեք ցանկացած ՀԷԿ-ի հարց և կտեսնեք, որ եթե կան ոռոգման խնդիրներ, ապա այդ ՀԷԿ-ին տրված է աշխատելու թույլտվություն` միայն ոչ ոռոգման սեզոնին»,-հավաստիացրեց պարոն Նարիմանյանը:
Էկոհամակարգը խաթարելու առումով էլ ասաց. «Այնպես չէ, որ մենք չենք մտածում այդ մասին: Ջրառի առումով, եթե որևէ ջրօգտագործող ջուր է վերցվում ջրային համակարգից` առու, աղբյուր և այլն, ապա մենք պետք է ֆիքսենք` էկոլոգիապես որքան ջուր է մնում գետում կամ մեկ այլ ջրային ռեսուրսում, որպեսզի ջրային էկոհամակարգը չխաթարվի»:
Իսկ թե կատարվո՞ւմ է արդյոք այդ ամենը համապատասխան նորմերի սահմաններում, վերջինս մանրամասնեց. «Մենք պետք է չափենք այն նվազագույն ջրի քանակը, որ պետք է մնա գետում ջրօգտագործումից հետո: Ջրօգտագործմանն առնչվող նորմերը սահմանվում են 2003 թվականից: 2011-ին վերանայել ենք այդ մոտեցումները և եթե 2003-ին սահմանվում էր իքս քանակություն, 2011-ին այդ իքս քանակությունը ավելացել է 30-40 տոկոսով: Այսինքն` 2011-ին ավելի խստացրել ենք նորմերը ջրօգտագործողների համար, ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծել բնապահպանության համար և թողնում ենք ավելի շատ ջուր` քան առաջ: Օրինակ, եթե մի ՀԷԿ-ի 2003-ին տվել ենք ջրօգտագործման թույլտվություն` գետից վայրկյանում վերցնել 100 լ ջուր և գետում թողնել 30 լ ջուր, ապա 2011-ի նորմատիվներով սահմանել ենք, որ պետք է վերցնել 80 լ և գետում թողնել 50 լ ջուր»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.-Փաստորեն, կարելի է մտածել, ՀԷԿ-երի կառուցման առնչությամբ բնապահպան ակտիվիստների պայքարը և գյուղացիների գիշերուզոր ահազանգերը, որպես ոռոգման ամենագլխավոր խոչընդոտի, լրիվ անհի՞մն է: Եվ ստացվում է, նրանք ոչնչի՞ց են մեծ աղմուկ բարձրանում:
Մի հարց, համենայնդեպս, պարզ է` ջրօգտագործմանն առնչվող նորմերը չեն իրականացվում բարեխիղճորեն, ինչպես պնդում է ջրերի կառավարման գործակալության պետը, քանի որ վերջինիս կողմից` «պետք է ֆիքսենք», «պետք է չափենք» ապառնի ժամանակաձևով «աշխատելաոճը» այնքան էլ հուսադրող չէ և ձևավորում է մի մեծ կասկած:
Այո՚, «պետք է» արվի, բայց արդյո՞ք արվում է...

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

f="hyâ‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել