Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Արմավիրցիները գուցե ճամպրուկները հետ բացեն

Արմավիրցիները գուցե ճամպրուկները հետ բացեն
23.05.2013 | 15:10

Մայիսի 12-ին Արմավիր մարզում տեղացած կարկուտը վնասել էր ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Վնասվել էին Մեծամոր և Արմավիր քաղաքների, Ամասիա, Գետաշեն, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նալբանդյան, Նոր Արտագես, Բերքաշատ գյուղերի ցանքատարածությունները: Գյուղացիները բողոքում էին, որ չնայած հակակարկտային կայանները գործել են, բայց դրանց արդյունավետությունը փոքր է եղել: Մրգաշատ գյուղի բնակչությունը օրեր առաջ փակել էր Արմավիր-Երևան ճանապարհը և կառավարությունից պահանջում էր վնասի փոխհատուցում: Ավելի վաղ ասվել էր, որ Արմավիրի մարզի բնակիչներին փոխհատուցում չի տրամադրվելու, այլ միայն օգնություն:
Այսօր կառավարության նիստում արդեն հաստատվեց կարկտահարությունից տուժած արմավիրցիներին աջակցություն տրամադրելու ծրագիրը: Հարյուր տոկոսով վնասված 22 համայնքներում ամբողջությամբ կփոխհատուցվեն հողի հարկն ու ջրի վարձերը: 24 համայնքներում փոխհատուցումը կկատարվի ըստ կարիքի` 100 տոկոսով տուժած տնտեսությունները կփոխհատոuցվեն 100 տոկոսով, 50 տոկոսով տուժածները` 50 տոկոսով: Ուսումնասիրությունները պարզել են, որ հակակարկտային կայանները արդյունավետ չեն գործում և որոշում է կացվել 50 հակակարկտային կայան ևս կառուցել, որի համար հատկացվելու է 350 մլն դրամ: Ընդհանուր ցանցին կմիանան նաև մարզում գործող մասնավոր կայանները, որպեսզի առավելագույն արդյունավետություն ապահովվի: Վարչապետը բանկերից տուժած գյուղացիներին նույնպես խոստացել է աջակցություն, իսկ դոլարային վարկերը կփոախարինվեն դրամային վարկերով: Ծրագրով նախատեսված է օգնություն ցուցաբերել նաև կարկուտից սոցիալապես տուժած ընտանիքներին: Ստեղծվելու է հիմնադրամ` Արմավիրի մարզի գյուղացիներին օժանդակություն ցուցաբերելու համար: Հիմնադրամին նվիրատվություններ են անելու ԱԺ նախագահը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժածները այս կերպ ինչ-որ չափով կարող են իրենց փոխհատուցված զգալ, սակայն այս տարի նրանցից շատերը մինչև հաջորդ գարուն ապրելու խնդիր կունենան: Հարցն այն է, որ տարվա այս ժամանակահատվածում արդեն խնդիր է, թե վնասված ցանքատարածությունների տեղում ինչ կարելի է ցանել գոնե փոքրիկ եկամուտ ստանալու համար: Հավելենք, որ գյուղացիներից շատերը բողոքի ցույցի ժամանակ ցավով ասում էին, թե արդեն ճամպրուկներն են կապում երկրից հեռանալու համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ