14.05.2014|
17:22
«Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, ինքը, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չի կարողացել ո՛չ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներից, ո՛չ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից ձեռք բերել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, կամ գոնե նրա քաղաքական բաղադրիչը: