ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կպել ա, պոկ չի գալիս»

«Կպել ա, պոկ չի գալիս»
05.03.2013 | 13:27

«Սա քաղաքական էրոտիկա է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությանն ու քայլերին` վստահեցնելով, որ Հովհաննիսյանը իշխանափոխություն չի կարող անել, որովհետև ոչ թե ներքևից, այլ վերևից պիտի համակարգը փոխել: Դրական տեղաշարժի համար մարքսիստը իշխանական լուրջ թիմի անհարաժեշտություն է տեսնում, մինչդեռ, ըստ նրա, նախագահը «փաթաթվել» է այս խորհրդարանին, որն «ապօրինի է և իմպոտենտ»: «Սկզբունքորեն նոր պետական մեքենա, նոր ֆունկցիոնալ պարտականություններ` սա է հասարակությանը անհրաժեշտ: Նախագահը թող ինքը վերևից նախաձեռնի սա, բայց կպել ա, փաթաթվել ա պառլամենտական ոհմակին, ու չի ուզում պոկ գա: Այ քեզ բան, էդ մարդկանց հասարակությունը չի ընդունում և չի հավատում: Բայց նա` «ադնա կոմանդա, բռավո», ասում ա` «ինչ տղերք են, է՜, սրանցով աշխարհն էլ կարող ես վերցնել»,- վստահեցրեց Դավիթ Հակոբյանը` հընթացս նկատելով, որ գաղափարական «վարդապետներ» են անհրաժեշտ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ