«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայկական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար

Հայկական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար
25.06.2012 | 19:26

Հայաստանի ազգային արխիվի պահոցներում գաղտնի փաստաթղթեր չկան: Գաղտնի փաստաթղթերը պահվում են կազմակերպություններում:


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ տեղեկացմամբ` գաղտնիները պահվում են տասը, հույժ գաղտնիները` երեսուն կամ հիսուն տարի: Գաղտնազերծվելուց հետո դրանք նոր միայն հանձնում են ազգային արխիվին:
«Հիսուն տարուց ավելի փաստաթղթերը գաղտնի են պահվում միայն կառավարության որոշմամբ: Քիչ են այդ փաստաթղթերը, բայց չեմ կարող ասել քանիսն են, քանզի հրապարակումը ևս գաղտնի է»,- ասում է Ամատունի Վիրաբյանը և հավելում, որ այսօր քաղաքացիներին հասանելի չեն նաև ընտրություններին վերաբերող իրենց ընդունած վերջին փաստաթղթերը:- Մայիսի 6-ին են ընտրությունները կայացել, մայիսի 9-ին, 10-ին արդեն այդ բոլոր փաստաթղթերը մեզ մոտ էին` քվեաթերթիկներով, ցուցակներով: Երկու տարի պահվելուց հետո դրանք ոչնչացվում են»: «Դիմումներ եղե՞լ են քվեաթերթիկների վերահաշվարկի համար» հարցին արխիվի տնօրենը պատասխանեց, որ զարմանալիորեն նախորդ ընտրությունների ժամանակ մեկ ամսում 500 դիմում-բողոք է եղել, այս տարի մեկ ամսվա ընթացքում եղել է ընդամենը 2 դիմում, երկու անգամ են բացվել քվեաթերթիկների պարկերը, տնօրենի համոզմամբ` երրորդը չի լինի:
Նշենք, որ արխիվում կան երկու տեսակի փաստաթղթեր. պատմության, մշակույթի համար կարևոր փաստաթղթերը պահվում են հավերժ, քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող փաստաթղթերը (հրամանագրեր, աշխատավարձի ցուցակներ) պահվում են 50 տարի և կազմում են ընդհանուր փաստաթղթերի 5 տոկոսը: Արխիվում երրորդ տիպի փաստաթղթեր չկան: Կորչո՞ւմ են արդյոք արխիվային նյութերը: Օրինակ, թուրքական արխիվներից երբեմն անհետանում են պատմական կարևոր փաստաթղթեր: Համենայն դեպս, նրանք այդպես են ներկայացնում:
«Փաստաթղթերը չեն կորչում, դրանք մնում են անմատչելի, մի կողմ են դրվում, բայց չեն ոչնչացվում,- ասում է Ամատունի Վիրաբյանը:- Այսպես ասած, որոշ փաստաթղթեր չեն դրվում շրջանառության մեջ, բայց դրանք կան արխիվում: Իրենց մասին փաստաթղթերը փնտրել-ոչնչացրել են, օրինակ, Ստալինն ու Բերիան»:
Ամատունի Վիրաբյանը տեղեկացնում է նաև, որ արխիվից փաստաթղթերը դուրս են բերվում ցուցահանդեսների կազմակերպման համար, քաղաքացիները տեղում են ուսումնասիրում իրենց հետաքրքրող նյութերը: Փաստաթղթեր կարող են պահանջել նախագծային ինստիտուտներից, դատախազությունից, դատարաններից: Հաճախ պատճենն են տրամադրում, բայց դատարանը պահանջում է բնագիրը: «Կան մարդիկ, որ մտածում են, թե մենք իրենց թշնամին ենք և փոխում ենք փաստաթուղթը»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է ազգային արխիվի տնօրենը:
Հայաստանի ազգային արխիվը ստեղծվել է 1924-ին: Այստեղ պահվում է ավելի քան 4 մլն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրվում է 1607-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ