Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 
  • Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    30.05.2013| 16:08
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Սևանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: Սևանա լճից այս տարվա ջրառը սահմանող որոշման նախագծի համաձայն` հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ: 170 մլն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:
  • Արմավիրցիները գուցե ճամպրուկները հետ բացեն

    Արմավիրցիները գուցե ճամպրուկները հետ բացեն

    23.05.2013| 15:10
    Մայիսի 12-ին Արմավիր մարզում տեղացած կարկուտը վնասել էր ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Վնասվել էին Մեծամոր և Արմավիր քաղաքների, Ամասիա, Գետաշեն, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նալբանդյան, Նոր Արտագես, Բերքաշատ գյուղերի ցանքատարածությունները: Գյուղացիները բողոքում էին, որ չնայած հակակարկտային կայանները գործել են, բայց դրանց արդյունավետությունը փոքր է եղել: Մրգաշատ գյուղի բնակչությունը օրեր առաջ փակել էր Արմավիր-Երևան ճանապարհը և կառավարությունից պահանջում էր վնասի փոխհատուցում: Ավելի վաղ ասվել էր, որ Արմավիրի մարզի բնակիչներին փոխհատուցում չի տրամադրվելու, այլ միայն օգնություն:
  • JICA հետազոտական խմբի հետ քննարկվել է Հայաստանում սողանքների հարցը

    JICA հետազոտական խմբի հետ քննարկվել է Հայաստանում սողանքների հարցը

    18.05.2013| 11:56
    Օրերս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի հետ միասին քննարիկվել է Հայաստանում սողանքների կառավարման ծրագիրը, որում ներգրավված են նաև նաև JICA-ի փորձագետները: JICA-ի Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրիի հանդիպման ընթացքում ասել է, որ պետք է հասկանան, թե ինչպիսին է սողանքային իրավիճակը Հայաստանում:
  • Կարկտահարության տակ մենակ չեն թողնի

    Կարկտահարության տակ մենակ չեն թողնի

    16.05.2013| 18:18
    «43 համայնք և 15-17 հազար հա տարածք տուԺել է կարկտահարության հետևանքով»,- այս մասին կառավարությանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և վստահեցրեց, որ 7000 տ պարարտանյութ օգնության տեսքով հատկացվել է Արմավիրի մարզին։
  • Մարց գետի վրա կառուցվում է երրորդ ՀԷԿ-ը. բնակիչներն անհանգստացած են

    Մարց գետի վրա կառուցվում է երրորդ ՀԷԿ-ը. բնակիչներն անհանգստացած են

    13.05.2013| 16:47
    Լոռու մարզում գտնվող Մարց գետի վրա արդեն երրորդ ՀԷԿ-ն է կառուցվում: Գյուղի բնակիչները անհանգստացած են: Մի խումբ բնապահպան ակտիվիստներ մեկնել են Մարց` տեսնելու, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում, որովհետև բնակիչներից անընդհատ բողոքներ էին ստանում:
  • Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    08.05.2013| 18:03
    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գրին Բին սրճարանի հետ համատեղ, մայիսի 10-ից հունիսի 9-ը կազմակերպում է կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Երևանի կենդանաբանական այգուն` կենդանիների խնդիրները հոգալու նպատակով:
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    13.04.2013| 20:05
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները: Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:
  • Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    09.04.2013| 16:08
    Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
  • ...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»

    ...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»

    05.04.2013| 02:35
    Շարունակվում է Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակող ու կասեցնող ապազգային գործընթացը։ Վերջին 11 տարում առաջին անգամ 2012-ին գրանցվեց Սևանի մակարդակի իջեցում։
  • Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք

    Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք

    22.02.2013| 12:48
    «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի շուրջ կրքերը դարձյալ թեժանում են։ Նշենք, որ արդեն հայտարարվել է արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը, որը կանցկացվի մարտի 15-ին։ Տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 27-ը։