ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    30.01.2014| 14:18
    Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում ձկները սնվելու են միմիայն բարձր որակի կերով։
  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագծի հանրային քննարկում

    «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագծի հանրային քննարկում

    27.01.2014| 11:46
    Հունվարի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա հանրային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» նոր օրինագծի վերաբերյալ: Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրել է օրենքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամներին` ներկայացնելու օրինագծի բովանդակությունը, նորարարական մոտեցումները, ինչպես նաև քննարկելու օրինագծի վիճահարույց հիմնահարցերը:
  • Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

    Վահան Դավթյանը՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

    24.01.2014| 15:23
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
  • Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը

    Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը

    21.01.2014| 13:46
    Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջև: Այդ մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն։
  • Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

    Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

    17.01.2014| 11:10
    Մենք քաջատեղյակ ենք համաշխարհային գլոբալ և օրեցօր ահագնացող էներգետիկ և էկոլոգիական պրոբլեմներին և հասկանում ենք դրանց վտանգավորության աստիճանը համայն մարդկության համար:
  • Բնության անոմալիաները շարունակվում են

    Բնության անոմալիաները շարունակվում են

    06.01.2014| 17:38
    Թեև շատ է խոսվում գլոբալ տաքացման մասին, սակայն այս տարի ձմեռն աննախադեպ ցուրտ էր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլև այլ տարածաշրջաններում։ ԱՄՆ միջին արևմուտքի և հյուսիսարևելյան նահանգների բնակիչները պատրաստվում են վերջին 20-ամյակի ամենախիստ ցրտերին։ Ինչպես հայտնել են ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետները, գիշերը ջերմաստիճանի սանդղակը կարող է իջնել մինչև -50 աստիճանի։ Ընդ որում, արդեն իսկ Միացյալ Նահանգներում 16 մարդ է ցրտից մահացել։
  • Փոքրիկ պանդան

    Փոքրիկ պանդան

    06.01.2014| 16:33
    Թայվանի մայրաքաղաք Թայբեյի կենդանաբանական այգում հսկայական հերթ է գոյացել: Այդ մասին հաղորդում է «Իտարտասս»-ը: Եռուզեռի պատճառը պանդայի վեց ամսական ձագն է` Յուան Զայ անունով:
  • Հատուկ տարածքներ` եղևնիների և սոճիների վաճառքի համար

    Հատուկ տարածքներ` եղևնիների և սոճիների վաճառքի համար

    26.12.2013| 13:17
    Եղևնիների և սոճիների վաճառքի համար Երևանի քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
  • Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

    Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

    21.12.2013| 14:59
    Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին,կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին: Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն էներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացմանհամալիր ծրագիրը»:
  • Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

    Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

    19.12.2013| 17:15
    Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: