-
18.03.2014|
21:08
Մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացրեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները:
-
17.03.2014|
17:34
Մութ սենյակում կատու փնտրել պետք չէ։ Ամեն ինչ այդպես էլ է պարզ։
Հակառակվելու համար վերը նշվածին հարկ եմ համարում շեշտել, որ մութ սենյակներում էլ են կատուներ լինում։ Դե, ուրեմն, եկեք փնտրենք դրանք։ Օրեր առաջ հեռուստատեսությունն ու մամուլը որպես իրադարձություն ներկայացրեց Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչների քունը խաթարած ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը։
-
13.03.2014|
16:41
Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին ՀՀ մշակույթի նախարարության որոշումը խիստ մտահոգություն է առաջացրել հանրության տարբեր շերտերում։ Հետաքրքիր էր իմանալ ՀՀԿ-ի՝ որպես ազգային պահպանողական կուսակցության տեսակետն այդ նախաձեռնության վերաբերյալ։
-
07.03.2014|
12:04
Հարգելի խմբագրություն։
«Իրատես de facto»-ի արձագանքը («Երևանջուրը» «փոշմանել» է, 4-6.03.2014 թ.) մեր ընկերության կողմից մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագնի վերանայման հայտարարության մասին միանգամայն հասկանալի է, սպասելի և ընդունելի: Անընդունելին այլ լրատվամիջոցներից «ծաղկաքաղի միջոցով» ստացված տեղեկատվության հիման վրա խնդրի վերլուծության փորձն է, որը, շիտակն ասենք, առանձնապես հաջող չի ստացվել:
-
03.03.2014|
20:03
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, թե ինչպես Աստանայում մի երիտասարդ ներկայացնում էր միջուկային շարժումը, հիանալի խոսում էր ռուսերեն և անգլերեն, սակայն ծնվել էր առանց ձեռքերի և ոտքերի: Սրանից Կարինե Դանիելյանը անում է հետևություն, որ պետք է դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:
-
03.03.2014|
19:33
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի այսօր հրավիրած քննարկման ժամանակ Նիդեռլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային օբյեկտների անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Սխրավերը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ նշեց, որ պետք է նվազեցնել միջուկային նյութերի և դրանց գտնվելու վայրերի թիվը:
-
27.02.2014|
13:43
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետը բնապահպանության նախարարին առաջարկել է պարզաբանումներ ներկայացնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ:
-
11.02.2014|
12:24
Հազարավոր տներ Թեմզա գետի երկայնքով գտնվում են ջրի մեջ հայտնվելու վտանգի տակ՝ գետի ջուրը շարունակում է բարձրանալ: Բրիտանիայի Բերքշիր, Սուրեյ և Սոմերսեթ կոմսություններում ջրհեղեղի վտանգի մասին խիստ նախազգուշացումներ են արվել:
-
10.02.2014|
17:29
Այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների եհտ հանդիպմանը «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամներ ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ, ԳՐԵՏԱ ԳԱԲՐԻԵԼՅԱԸ, «Eco Right» կազմակերպության նախագահ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մտահոգություն հայտնեցին, որ Ապարանի Մելիք գյուղի անմիջապես հարևանությամբ գտնվող Թուխմանուկի հանքավայրի մոտ երրորդ պոչամբարն է նախատեսվում կառուցվել, ինչը անչափ վտանգավոր է թե՛ բնության, և թե’ բնակչության առողջության տեսանկյունից:
-
05.02.2014|
14:12
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
f="hyâ‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ