03.07.2020|
00:37
Նախօրեին Ամուլսար տանող ճանապարհին կրկին լարված վիճակ էր։ Տեղի բնակիչներն իրենց վրդովմունքն էին հայտնում պահնորդական նոր ծառայության աշխատակիցներից։ Ավելի վաղ այնտեղ հսկողություն էին իրականացնում «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատակիցները, սակայն նրանց նոր մարդկանցով են փոխարինել, ինչը հանքարդյունաբերությանը դեմ բնակիչներին կասկածելի է թվում, քանի որ բավական մեծ թվով պահնորդ է այնտեղ եկել։