ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իսկ մենք վազելու ենք շարժվող գնացքի հետևից

Իսկ մենք վազելու ենք  շարժվող գնացքի հետևից
20.06.2012 | 13:47

Հունիսի 13-ին միանգամից երկու հայկական կայք` «7 օրը» (http։//www.7days.am) և «Zham»-ը (http://www.zham.am), որոնք լայն ճանաչում ունեն արվամոլների շրջանում, հավանաբար միայն իրենց հայտնի պատճառներով, համատեղ հանդես եկան ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության դեմ։ Միգուցե ռուսամետ կողմնորոշում ունեն կամ էլ շատ են խաղաղասեր, ու նրանց անհանգստացնում է եվրատլանտյան տարածությանը Հայաստանի ինտեգրման հեռանկարը։ Բայց եթե բանավեճ է ծավալվում, այն պետք է լինի պրոֆեսիոնալ, կամ, գոնե, բերվեն հիմնավոր փաստարկներ։ Սակայն «7 օր» և «Zham» կայքերը հանգել են բավականին անհեթեթ մի եզրակացության, ըստ որի` ես հիացած եմ Սերժ Սարգսյանով` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ընդլայնելու նրա ձգտման առնչությամբ։ Ընդ որում, իմ լուսանկարը տեղադրված է այն գործիչների լուսանկարների շարքում, որոնք ևս հեռու են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ինտեգրման գաղափարից` որպես «ռուսական հայրենասիրության լավագույն ներկայացուցիչներ»։ Միաժամանակ պնդում են, որ ես իշխանությունների հաճախորդ եմ և գրում եմ ոչ իմ համոզմունքների թելադրանքով, այլ, հավանաբար, ինչ-որ հոնորարների դիմաց։ Բայց այդ հեղինակներն ընդունակ չեն ո՛չ հասկանալու Հայաստան-ՆԱՏՕ խնդրի էությունը, ո՛չ էլ անգամ այն, ինչի մասին գրում են։ Հայկական որոշ լրատվամիջոցների ծախու բնույթը հանրահայտ է, դրա համար էլ վերջիններիս ընթերցողների թիվն իջել է նվազագույնի։ ՈՒ եթե այդ կայքերի հեղինակներից ոմն Կարեն Հակոբջանյան և Դավիթ Մկրտչյան որոշել են ցուցադրել իրենց բարոյալքությունը, ոչինչ անել չես կարող. դա նրանց սեփական ընտրությունն է ու, երևի, ամբողջ կյանքի համար։
Ի դեպ, ուշադրություն դարձնենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցում Ռուսաստանի իրական դիրքորոշմանը։ Ռուս քաղաքագետներն աչքով աչք չունեն տեսնելու ՆԱՏՕ-ին, և ո՛չ այն պատճառով, որ չեն ուզում, իրենց երկիրն անդամակցի այդ դաշնախմբին, այլ շա՜տ կուզեին, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցի ավելի նախընտրելի պայմաններով։ Ռուսական քաղաքական-պետական վերնախավը, փաստորեն, խիստ նեղսրտած է, որ իրենց երկիրը ՆԱՏՕ-ի անդամների շարքում չէ։ Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ միջազգային և տարածաշրջանային մեկուսությունից, ու չի բացառվում, որ նրա արտաքին քաղաքականության մի այնպիսի հիմնարար ուղղություն, ինչպիսին Չինաստանն է, վաղ թե ուշ դադարի Մոսկվայի բարեկամն ու գործընկերը լինելուց։ ՈՒստի գալու է մի պահ, երբ կպարզվի, որ Ռուսաստանն արդեն նախապատրաստել է ՆԱՏՕ-ի հետ իր նոր համագործակցության սկզբունքային փուլը, իսկ մենք վազելու ենք շարժվող գնացքի հետևից։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ