11.07.2014|
17:24
Ըստ hra.am կայքի՝ հուլիսի 10-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, ԱՆ համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանի հանդիպումը ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի, կազմակերպության մարդու իրավունքների դեպարտամենտի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն ՀՀ–ում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ։