«Եթե ինչ-որ մի բան նախապատրաստվում է և որը անթույլատրելի է, ապա համապատասխան մարմինները այն կարող են կանխարգելել: Այնպիսի տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանն ու նրա ընկերներն իրենք էլ ուզում էին ձերբակալվել: Պարզ էր, որ այս ամենը բերելու էր դրան»:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել և դատարանը նախօրեին երկարացրել է նրա կալանքի ժամկետը:
Հայոց ցեղասպանության ժխտմանը նվիրված համաժողովի անցկացումը զայրացրել է Իզմիրի (պատմական Զմյուռնիա) իրավաբաններին։ «Ժամանակակից իրավաբանների միություն» կազմակերպության Իզմիրի մասնաճյուղը հաղորդագրություն է տարածել՝ ներողություն խնդրելով հայ ժողովրդից։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողՎալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին ծանոթ աղբյուրը»։
Ապրիլի 9-ին կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ հարկային օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, կրկին հիշեց փոքր բիզնեսը՝ սկսած կոշկակարներից, վերջացրած կրկնուսույցներով։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ նշեց, որ բոլորը օրենքի առջև հավասար են:
Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը:
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։
Ապրիլի 24-ից 17 օր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ քննչական կոմիտեն համատեղ որոշեցին կանխել «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։