Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանը միակողմանի զիջումներ չի անում

Հայաստանը միակողմանի զիջումներ չի անում
07.08.2009 | 00:00

«ԼԱՎ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները Կրակովում համանախագահների վերջին հանդիպման ժամանակ ենթարկվել են կոսմետիկ փոփոխությունների։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «Մեծ ութնյակի» գագաթաժողովի օրերին վկայում է այն մասին, որ նրանք անձնապես շահագրգռված են այս հակամարտության լուծմամբ, և այդպիսի աննախադեպ ուշադրությունը, ըստ Բրայզայի` «Վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու լավ ենք կատարում մեզ վստահված աշխատանքը»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին, ապա Բրայզան բավականին տարօրինակ եզրահանգում է արել, թե «Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների եզրակացությունը պետք է արտահայտված լինի վերջնական պայմանագրում։ Հայաստանի նախկին կառավարությունը 1998-ին եկավ այն որոշման, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փոխարեն բանակցությունները կվարի պաշտոնական Երևանը։ Այսինքն` դա Հայաստանի որոշումն էր, և այդ որոշումը փոխելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը»։
Հայաստանի ընդդիմության հնչեցրած մեղադրանքները, թե հայկական կողմը բանակցություններում միակողմանի և անհիմն զիջումներ է կատարում, Բրայզան համարել է անհիմն։ «Ես կարծում եմ, եթե այդպիսի փոխզիջում գոյություն ունենար, ադրբեջանական կողմը շատ ուրախ կլիներ։ Սակայն իրական կյանքում բանակցություններն այդպես չեն անցկացնում։ Մենք անցկացնում ենք իրական բանակցություններ, որոնք մտել են նոր փուլ և առաջ են ընթանում։ Սակայն մի շարք դեպքերում կրկին վերադառնում ենք համաձայնեցված դրույթներին, որպեսզի նորից քննարկենք դրանք։ Այսինքն, բոլոր հոդվածները փոխկապակցված են, այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ մենք երբեմն առաջ ենք գնում սանտիմետր առ սանտիմետր։ Այն, ինչ արվել է Կրակովում, հենց այդպիսի աշխատանք էր։ Բազային սկզբունքները, որոշիչ շրջանակները` խաղաղ համաձայնագրի հաստատման առումով, ընդունել են ինչպես նախագահ Ալիևը, այնպես էլ նախագահ Սարգսյանը։ Սակայն ես չեմ կարող պնդել, թե մենք հանգել ենք լիարժեք համաձայնության։ Դրա համար պետք է հետ վերադառնանք և կրկին ուշադիր դիտարկենք բոլոր դետալները։ Բացարձակապես բոլոր բազային սկզբունքների շուրջ գոյություն ունի հիմնավոր համաձայնություն, բայց դետալների վրա դեռ անհրաժեշտ է աշխատել»։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ