-
20.11.2012|
15:54
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին այս գիշեր կալանավորվել է՝ վրացական սահմանը հատելուց անմիջապես հետ։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտնել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին։
-
20.11.2012|
13:42
Ֆրանսիական պահպանողական «Միություն` հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահի ընտրություններում հաղթել է Ժան-Ֆրանսուա Կոպեն։ Նա իր մյուս մրցակցին հաղթել է ձայների չնչին առավելությամբ։ Քվեարկությունն անցել է ընտրախախտումների մասին փոխադարձ մեղադրանքներով։
-
20.11.2012|
13:41
Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ իսլամիստական արմատական շարժումը պայմաններ են առաջադրել զինված հակամարդությունը դադարեցնելու համար։
-
20.11.2012|
11:30
ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերով բանագնաց Կառլոս Պասկուալը ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Տրանսանատոլիական գազամուղի` «TANAP»-ի իրականացմանը` նախագիծը կարևոր համարելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար:
-
20.11.2012|
11:28
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան` այս անգամ նրանք այցը կսկսեն Բաքվից, որտեղ նոյեմբերի 26-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
-
19.11.2012|
14:09
Իսրայելը հայտնել է, որ եթե այսօր պաղեստինցի գրոհայինները չդադարեցնեն իսրայելական տարածքների հրետակոծությունը, ապա ռազմական գործողությունները կընդլայնվեն։ Այդ մասին հաղորդում է իսրայելական բանակի ռադիոն։
-
19.11.2012|
11:48
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը հերթական թեժ օջախն է ստեղծել տարածաշրջանում։ Արաբական մամուլը գրում է, որ Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերում պաղեստինյան ուժերին՝ Fajr 5 հրթիռներ մատակարարելով վերջիններիս, որոնցով հարվածներ են հասցվել Թել Ավիվին։ Այս ամենն իհարկե, իրանական կողմը հերքում է։
-
19.11.2012|
11:26
Համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ ընթացող հարյուրամյակի ավարտին օդի ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կարող է աճել 4 աստիճանով, եթե չձեռնարկվեն կլիմայի փոփոխությունը կանխող միջոցառումներ։
-
19.11.2012|
11:03
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կարակն Իսրայելի տարածքի և Գազայի հատվածի վրա։ Նա նաև ասել է, որ ուղևորվում է Կահիրե, որպեսզի բանակցություններ վարի կրակի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
-
18.11.2012|
16:29
Ահաբեկիչներն այսօր ականանետներից կրակ են բացել Դամասկոսի արևմտյան բնակելի թաղամասի վրա։ Ականները պայթել են Մեզա Ջեբել շրջանում, որտեղ գտնվում են բարձրաստիճան չինովնիկների և արտասահմանյան դեսպանատների առանձնատները։