-
01.03.2013|
12:02
Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը առանց օղու շշի անհնար է։
-
28.02.2013|
12:16
Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
-
28.02.2013|
12:14
Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
-
28.02.2013|
12:13
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
-
28.02.2013|
11:55
Ամերիկյան Սենատը հաստատել է Ջեք Լյուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 71 սենատոր, դեմ են արտահայտվել 26-ը։
-
27.02.2013|
12:34
Իտալիայի ձախկենտրոնամետ դաշինքի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին դեպի փակուղի տանող խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է, որ Իտալիան այժմ «դրամատիկական իրավիճակում է գտնվում»։ Մտահոգությունները, որ փակուղային դրությունը կհանգեցնի եվրագոտու ճգնաժամի հետագա լարման, բացասաբար է ազդել եվրոպական և ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև եվրոյի փոխարժեքի վրա։
-
27.02.2013|
11:04
Չինաստանում տարրական դպրոցի շենքի փլուզման հետևանքով չորս աշակերտ է մահացել։ Շենքի կամ նրա մի մասի փլուզումը տեղի է ունեցել Լաոխեկոու քաղաքում։ Մեծ թվով երեխաներ տուժել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
-
27.02.2013|
11:02
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ 2006 թվականից դեկտեմբերից ի վեր, երբ երկրում սրվեց թմրանյութերի վաճառքի խնդիրը, անհետ կորել է ավելի քան 26 հազար մարդ։ Այս թիվն էապես մեծ է, քան նախկինում հայտարարվում էր կառավարության կողմից։
-
27.02.2013|
11:01
Ամերիկյան Սենատը Չակ Հեյգելին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում այն բանից հետո, երբ հանրապետական սենատորները հանեցին իրենց առարկությունները։
-
27.02.2013|
11:00
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բեռլինում առաջին հանդիպումն է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Երկժամյա հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությունը և մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման խնդիրը։