-
06.04.2013|
10:42
ԱՄՆ առաջին տիկինը CBS գործակալությանը հարցազրույցում, խոսելով ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանման մասին, ասել է, որ ինքը զբաղված միայնակ մայր է և հավելել է. «Ես չպետք է ասեի միայնակ: Պարզապես քեզ երբեմն մի քիչ միայնակ ես զգում, երբ ամուսինդ նախագահ է»:
-
06.04.2013|
10:40
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաաթիում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ու Իրանի բանակցություններում Թեհրանը ներկայացրել է նոր համագործակցության առաջարկություն, որը բարձրաձայնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բագերին:
-
06.04.2013|
10:37
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հասցրել է դառնալ իր երկրի ժամանակակից պատմության ամենաչսիրված նախագահը: Euromag -ը պատճառը համարում է նրա կառավարության ու Սոցիալիստական կուսակցության իրարահաջորդ սկանդալները:
-
05.04.2013|
11:41
Միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնման մասին ԿԺԴՀ-ի իշխանությունների հայտարարությունները խիստ մտահոգում են ՄԱԳԱՏԷ-ին։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հետևում է իրավիճակին տիեզերքից։ Այստեղից արված լուսանկարները հստակ պատկերացում կտան՝ արդյոք մեծացել է ռեակտորի շրջանում ակտիվությունը։
-
05.04.2013|
11:40
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում դադարեցնում է մարդասիրական օգնության իր բոլոր կենտրոնների աշխատանքը։ Պատճառն ամբոխի հարձակումն էր այդ կենտրոններից մեկի վրա. վրդովված մարդիկ հարձակում էին գործել օգնության ծավալների կրճատման պատճառով։
-
05.04.2013|
11:38
Ավելի քան 27 մարդ է մահացել հնդկական Տանե քաղաքում գտնվող յոթհարկանի շենքի փլուզման հետևանքով։ Հնդկական մամուլը հայտնում է, որ շենքի փլատակների տակ գտնվում են բազմաթիվ մարդիկ։
-
04.04.2013|
11:29
Աֆղանստանի Ֆարախ քաղաքի դատարանի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով 44 մարդ է մահացել։ Այս տվյալները հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Զոհերի թվում են անվտանգության 10 աշխատակիցներ, ինչպես նաև՝ տեղի 34 բնակիչներ։ Եվս 90 մարդ վիրավորվել է։
-
04.04.2013|
11:27
Ֆեյսբուք սոցիալական ցանցը բջջային հեռախոսների գովազդից այս տարի կունենա մոտ 1 միլիարդ դոլար եկամուտ։ Նման եզրահանգման է եկել նյույորքյան «eMarketer» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները։
-
04.04.2013|
11:17
Արգենտինայի կառավարությունը հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել։ Ջրհեղեղից այստեղ մահացել է 54 մարդ։ Եղանակային անբարենպաստ պայմաններից առավելագույնը տուժել են մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Լա Պլատա քաղաքը։
-
04.04.2013|
11:15
ԿԺԴՀ իշխանությունները նախազգուշացրել են Վաշինգտոնին, որ իրենք պատրաստ են կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից հնչեցված սպառնալիքների։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կորեական ազգային բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը ստիպել է ԿԺԴՀ ղեկավարությանը պաշտոնապես հաստատել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։