«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջուկային հարվածի

    ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջուկային հարվածի

    04.04.2013| 11:15
    ԿԺԴՀ իշխանությունները նախազգուշացրել են Վաշինգտոնին, որ իրենք պատրաստ են կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից հնչեցված սպառնալիքների։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կորեական ազգային բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը ստիպել է ԿԺԴՀ ղեկավարությանը պաշտոնապես հաստատել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։
  • Բեռլինում նորից ռումբեր են հայտնաբերվել

    Բեռլինում նորից ռումբեր են հայտնաբերվել

    03.04.2013| 14:01
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 100 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել Բեռլինի Կենտրոնական երկաթուղային կայարանի մերձակայքում: Առայժմ երկու ժամով դադարեցվել է հյուսիսային ուղղությամբ գնացքների երթևեկը:
  • Մալազիայի խորհրդարանը լուծարվեց

    Մալազիայի խորհրդարանը լուծարվեց

    03.04.2013| 13:59
    Մալազիայի վարչապետ Մոհամեդ Նաջիբ Ռազակը պետական հեռուստատեսությամն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին, որին իր համաձայնությունն է տվել Մալազիայի թագավորը: Երկու շաբաթվա նախընտրական քարոզչությունից հետո ընտրությունները կկայանան ապրիլի վերջին:
  • Մոնակոն 3 տոկոսով կմեծանա

    Մոնակոն 3 տոկոսով կմեծանա

    03.04.2013| 13:58
    Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը` Մոնակոն, որ ունի 2 քառակուսի կիլոմետր տարածք, մտադիր է արհեստական թերակղզի կառուցել Միջերկրական ծովում` ընդլայնելու իր պետական սահմանները:
  • Մի կարդացեք ուրիշի նամակները

    Մի կարդացեք ուրիշի նամակները

    03.04.2013| 13:54
    «Անձնական նամակները հրապարակման ենթակա չեն»` BBC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
  • Ինչու՞ է Քերին վերադառնում  Անկարա

    Ինչու՞ է Քերին վերադառնում Անկարա

    03.04.2013| 13:53
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ տարածաշրջանային այցով նորից կլինի Անկարայում, նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, Սիրիային, Իրաքին, Կիպրոսին վերաբերող հարցեր:
  • Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    03.04.2013| 13:52
    Եվրամիության փոխնախագահ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանում է Անկարա, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Քննարկման թեմա ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են:
  • Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    03.04.2013| 13:49
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:
  • Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել

    Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել

    03.04.2013| 10:52
    Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքում չկարողացան հասնել հարաբերությունների կարգավորման։ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անցկացրել են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։
  • Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    03.04.2013| 10:45
    Կորեական թերակղզում իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երեկ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անդորայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Ծանրագույն այս վիճակում իրադարձությունների զարգացման միակ հնարավոր տարբերակը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարը։