«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ

    ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ

    09.04.2013| 22:11
    «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրավիրել էր սեմինար «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով, որի ընթացքում զեկույցով հանդես եկավ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ Լայչակի կենսագրությունն իրեն ծանոթ է Բուշ-Պուտին հանդիպումից և Բալկանյան հակամարտության հանգուցալուծման մեջ նրա ունեցած դերից: Ելույթի սկզբում պարոն Լայչակն ասաց, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան, երկու անգամ այցելել է որպես ԱԳ նախարար, երկու անգամ էլ՝ որպես ԵՄ պաշտոնյա:
  • Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է

    Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է

    09.04.2013| 11:37
    Չեռնոգորիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատեղամասերի փակումից մեկ օր հետո միայն հրապարակեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին տեղեկություններ։ Ըստ այդ տվյալների՝ 51,2 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը։
  • Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից

    Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից

    09.04.2013| 11:36
    Մոտ 100 ապստամբներ և 30 զինվորներ են զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ապրիլի 5-ից բանակը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի մի մասի վրա, որը նախկինում գտնվում է թալիբների ենթակայության տակ։
  • ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին

    ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին

    09.04.2013| 11:28
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Սոմալիի իշխանություններին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար ռազմական օգնություն տրամադրել։ Օբամայի խոսքով՝ ռազմական օգնությունը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու հարցերում։
  • ԱՄՆ-ում կանայք տղամարդկանցից ցածր են վարձատրվում

    ԱՄՆ-ում կանայք տղամարդկանցից ցածր են վարձատրվում

    09.04.2013| 11:17
    ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։
  • Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում

    Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում

    08.04.2013| 23:04
    Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին զբոսանքի ժամանակ վայր է ընկել հեծանիվից, ուսի շրջանում երեք կոտրվածք է ստացել և կոտրել է ձեռքը:
  • Պան Գի Մունը հույս ունի

    Պան Գի Մունը հույս ունի

    08.04.2013| 17:53
    Հյուսիսային Կորեան իր աշխատողներին հետ է կանչել Կեսոնի արդյունաբերական շրջանից, որ 12 կիլոմետրի վրա է ապառազմականացված գոտուց, որտեղ Կորեայի հարավային ու հյուսիսային հատվածների համատեղ մի քանի ձեռնարկություններ են գործում: Համալիրը համարվում էր երկու Կորեաների մերձեցման խորհրդանիշը:
  • Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    08.04.2013| 17:52
    FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել:
  • Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին

    Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին

    08.04.2013| 11:56
    Չեռնոգորիայի նախագահական ընտրություններին մասնակցած երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի կողմնակիցները վստահեցնում են, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 51 տոկոսը։ Նրանց խոսքով՝ իրենց մրցակից Միոդրավ Լեկիչը ստացել է մոտ 49 տոկոս ձայն։ Նույն թվերն են բերում նաև «Ժողովրդական ճակատի» կողմնակիցները, սակայն հօգուտ իրենց։
  • Կապրիլեսը կոչ է անում ազատվել Վենեսուելայի իշխանությունից

    Կապրիլեսը կոչ է անում ազատվել Վենեսուելայի իշխանությունից

    08.04.2013| 11:42
    Վենեսուելայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկիրն ազատել կուրսից շեղված կառավարությունից։ Ելույթ ունենալով Կարակասում՝ իր կողմնակիցների առջև, Կապրիլեսն ասել է, որ ներկա իշխանությունները թաղված են կաշառակերության, ատելության ու չարության մեջ։