ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Կարևորը մենք ենք ու Բրիտանիան

    Կարևորը մենք ենք ու Բրիտանիան

    23.04.2013| 02:13
    Այն, որ ռուս-բրիտանական հարաբերությունները երբեք չեն փայլել, և մերթ ընդ մերթ լրտեսական «մանիայով» տառապող կողմերը միմյանց ողջույն են հղել` «սեփական լրտեսներ» հայտնաբերելով, հովանոցով թունավոր «ուկոլներ» անելով, նորություն չէ: Նորությունն այն է, որ «երկաթե տիկնոջ»` Մարգրետի թաղմանը, որին մասնակցեց անգամ Եղիսաբեթը` թագուհու իր բարձունքից, Ռուսաստանից… մարդ չի եղել։ Առավել ստույգ` Բրիտանիան որևէ մեկին չի հրավիրել: Չէ, հրավիրել է` Պուտինին անվերջ քննադատող Միխայիլ Գորբաչովին: Նա էլ, առողջական խնդիրների պատճառով, չի գնացել:
  • Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    22.04.2013| 18:01
    Գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը: Ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ դրական գնահատելուն զուգահեռ, զեկույցում բազմաթիվ անդրադարձներ կան ընտրություններում տեղ գտած թերություններին: Մասնավորապես, զեկույցի հեղինակին և Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներին մտահոգել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը, ինչը նշանակում է չտարանջատել պաշտոնեական և քարոզչական գործառույթները: Դիտորդներին մտահոգել է նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ունեցել է քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, իսկ նրան մրցակից մյուս թեկնածուները ունեին միայն սահմանափակ թվով շտաբներ:
  • «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    «Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

    22.04.2013| 16:36
    tert.am կայքը հրապարակել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը Zaman-ին.
  • Ուրախ և ուժեղ ապրե՞ք

    Ուրախ և ուժեղ ապրե՞ք

    22.04.2013| 16:31
    Թուրքական «Միլլիեթը» գրում է, որ քրդական հարցի կարգավորման նպատակով ստեղծված «Ինաստունների հանձնաժողովի» անդամները այցելել են Վաքըֆլ` միակ հայկական գյուղը: Հայտնի մշակութային ու հասարակական գործիչները մոմ են վառել գյուղի Սուրբ աստվածածին հայկական եկեղեցում:
  • Մուկը մուկ է` ողջ թե սատկած

    Մուկը մուկ է` ողջ թե սատկած

    22.04.2013| 16:30
    Ճապոնական Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրորդ ռեակտորի սառեցման համակարգը չորս ժամով կանգ է առել` էներգամատակարարման խափանման հետևանքով: Պատճառը եղել է սատկած մուկը, որը աշխարհաթողության համար ընտրել է ատոմայականի էներգաբաշխման համակարգի գլխավոր վահանակը:
  • Գահակալել մինչև 2015-ի սեպտեմբերի 9-ը

    Գահակալել մինչև 2015-ի սեպտեմբերի 9-ը

    22.04.2013| 16:22
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը երեկ նշեց իր 87-ամյակը` Վինձորի պալատում, ընտանիքի անդամների հետ: Պաշտոնապես թագուհու ծննդյան օրը նշվում է հունիսին:
  • Մայաները ճի՞շտ էին

    Մայաները ճի՞շտ էին

    22.04.2013| 16:21
    6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Մեխիկոյում, մայրաքաղաքի շենքերը ցնցվել են, իսկ բնակիչները խուճապահար լքել բնակարանները: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մեխիկոյից 16 կիլոմետր հեռու` Լասարո Կարդենաս քաղաքը` Միչիոական նահանգում:
  • Տոն` տարբեր կիսագնդերի համար

    Տոն` տարբեր կիսագնդերի համար

    22.04.2013| 16:20
    Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային օրն է, որ անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում` 2009-ի ապրիլի 22-ին և նշվում է 2010 թվականից:
  • Հայերը հավատարիմ են Սիրիային

    Հայերը հավատարիմ են Սիրիային

    22.04.2013| 16:19
    Լիբանանի «Աս-Սաֆիր» պարբերականը տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է Լիբանանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և հանդիպման ընթացքում անդրադարձել է ճգնաժամի ընթացքում ազգային փոքրամասնությունների պահվածքին ու վիճակին:
  • Գերմանացիները փակում են երկինքը

    Գերմանացիները փակում են երկինքը

    22.04.2013| 16:18
    Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հետաձգել է 1700 չվերթ` ընկերության աշխատակիցները աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլ են հայտարարել: Արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ նրանք մեկօրյա գործադուլ էին արել մարտի 21-ին: