ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Իտալիայի նախագահը վերընտրվել է

    Իտալիայի նախագահը վերընտրվել է

    21.04.2013| 18:33
    Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
  • Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

    21.04.2013| 18:31
    Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
  • Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

    21.04.2013| 18:30
    Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
  • Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    Աֆղանստանում տասնյակ աշակերտուհիներ են թունավորվել

    21.04.2013| 18:29
    Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
  • Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

    21.04.2013| 16:18
    ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը: Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
  • Մուշարաֆի բախտը չի բերում

    Մուշարաֆի բախտը չի բերում

    20.04.2013| 16:01
    Պակիստանի դատարանը 14 օրով երկարաձգել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կալանքը: Մուշարաֆը վերադարձել էր հայրենիք` մասնակցելու նախագահական ընտրություններին` գլխավորելով իր «Համապակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցությունը: Իրեն առաջադրված որևէ մեղադրանք նախկին նախագահը չի ընդունում:
  • Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    Երբվանի՞ց և մինչև ե՞րբ

    20.04.2013| 16:00
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Թուրքիան մեզ հետ բանակցություններ է վարում երկու չլուծված հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցի շուրջ»:
  • Անջատողականնե՞րը

    Անջատողականնե՞րը

    20.04.2013| 15:58
    ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի մասին նշված է, որ անջատողականները Հայաստանի օնությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ԼՂ վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան:
  • Մադուրոն երդվեց

    Մադուրոն երդվեց

    20.04.2013| 13:28
    Երեկ տեղի է ունեցել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այն կայացել է երկրի խորհրդարանում։ Պետական խորհրդանիշները Մադուրոյին շնորհել է Մարիա Գաբրիելա Չավեսը՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստրը։ Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 50,78 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ ՙԴեմոկրատական միասնությունե դաշինքից Էնրիկե Կապրիլեսը, ստացել է 48,95 տոկոս ձայն։ Վերջինս չի ճանաչել Մադուրոյի հաղթանակը և պահանջել է ձայների վերահաշվարկ։
  • Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս

    Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդը հրաժարական է տալիս

    20.04.2013| 13:25
    Իտալիայի ձախկենտրոնամետների առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունից հետո ինքը հրաժարական է տալու Իտալիայի դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ավելի վաղ Բերսանին, որ համարվում էր երկրի վարչապետի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ խորհրդարանը չսատարեց նախագահի պաշտոնում իր կողմից ներկայացված երկու թեկնածուներին։