Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Թուրքիայում գիշերը դարձյալ անհանգիստ էր

    Թուրքիայում գիշերը դարձյալ անհանգիստ էր

    27.06.2013| 12:48
    Այս գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում դարձյալ ցրել են ցուցարարներին։ Անկարգությունները չեն կրում զանգվածային բնույթ, սակայն Դիկմենի պողոտան ավելի քան մեկ շաբաթ Անկարայի և ամեբողջ երկրի ամենաթեժ կետն է դարձել։
  • Մանդելայի պատճառով ՀԱՀ-ի նախագահը հետաձգել է իր այցը

    Մանդելայի պատճառով ՀԱՀ-ի նախագահը հետաձգել է իր այցը

    27.06.2013| 12:47
    94-ամյա Նելսոն Մանդելայի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, և նրան միացրել են արհեստական շնչառության ապարատ։ Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարությունը։
  • Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է կառուցել հյուրանոցային տիպի բանտեր

    Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է կառուցել հյուրանոցային տիպի բանտեր

    26.06.2013| 17:41
    Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում չկան բանտարկյալների համար նախատեսված այնպիսի վատ պայմաններ, ինչպիսին Ռուսաստանում է, որտեղ բանտախցերում պահվում են հարյուրավոր մարդիկ`այն էլ սարսափելի պայմաններում: Այդ մասին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը երեկ հայտարարել է «Россия 24»-ի եթերում:
  • Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը

    Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը

    26.06.2013| 13:54
    Ալբանիայի ընդդիմադիր կոալիցիան՝ Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ, այսօր հայտարարել է խորհրդարանական ընտրություններում տարած վճռական հաղթանակի մասին։ Քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկներով սոցիալիստները 140 տեղանոց խորհրդարանում ստացել են 84 մանդատ, իսկ կառավարող դեմոկրատական կուսակցությունն ապագա խորհրդարանում կունենա 56 տեղ։
  • «Հայկական պուրակ»` Վարշավայում

    «Հայկական պուրակ»` Վարշավայում

    26.06.2013| 13:37
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ պուրակի անվանակոչման որոշումն ընդունել է Վարշավայի քաղաքային խորհուրդը՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
  • Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

    Կարևորվել է բոլոր ոլորտներում հայ-լիտվական նոր կապերի զարգացումը

    26.06.2013| 12:48
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:
  • Ռազմական շքերթ՝ Բաքվում

    Ռազմական շքերթ՝ Բաքվում

    26.06.2013| 12:06
    Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 95-ամյակի կապակցությամբ Ազադլըգ հրապարակում կայացած ռազմական շքերթին մասնակցել է ավելի քան 5000 զինվորական:
  • Վրաստանին վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

    Վրաստանին վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

    26.06.2013| 12:03
    ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի կողմից դաշինքին անդամակցելու ուղղությամբ կատարված ջանքերը։ Այդ մասին վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում վրացական առաքելության մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամակցության տոմս չի կարող համարվել։
  • Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ

    Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ

    26.06.2013| 12:02
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, որի օգնությամբ ԱՄՆ-ն պատրաստվում է պայքարել եղանակային փոփոխությունների դեմ։
  • Սիրիայում ռուսական զինվորներ չկան

    Սիրիայում ռուսական զինվորներ չկան

    26.06.2013| 11:58
    Ռուսական ռազմական անձնակազմը լքել է սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական ապահովման կետը։ Այդ մասին գրել է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրին։