Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

    Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

    08.07.2013| 18:08
    Բրազիլիայի իշխանությունները Միացյալ Նահանգներից բացատրություն են պահանջում հրապարակված լուրերի առնչությամբ, ըստ որոնց, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի միլիոնավոր բնակչության ինտերնետային գրառումներին ու լսել հեռախոսային խոսակցությունները: Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտն ասել է, թե խիստ անհանգստացած է փաստով, որ Բրազիլիայի քաղաքացիները դարձել են լրտեսության օբյեկտ: Նա մտադիր է դիմել ՄԱԿ-ին միջազգային կապի կանոնների մշակման համար, որպեսզի ուժեղացվի համացանցում մասնավոր ինֆորմացիայի պաշտպանությունը:
  • Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի

    Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի

    08.07.2013| 11:02
    Թվում է`Եգիպտոսում չեն պատրաստվում դադարեցնել կրքերը: Ակտիվիստները մտադիր են անցկացնել ես մեկ միլիոնանոց զանգվածային գործողություն, որը կոչվում է «Ժողովուրդների օրենքը»:
  • Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի

    Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի

    07.07.2013| 22:25
    Եգիպտոսի նախագահի պաշտոնակատարը նշանակել է վարչապետի պաշտոնակատարի: Ադլի Մահմուդ Մանսուրը այդ պաշտոնում տեսնում է Մուհամեդ էլ Բարադեյին: Պաշտոնանկված նախագահի կողմնակիցները բողոքի ակցիաներով են արձագանքել այդ քայլին: Նախօրեին Մուհամեդ էլ Բարադեյն ասել էր, որ բանակի միջամտությունն արդարացի է, որովհետև երկիրը հայտնվել է մուրճի ու սալի արանքում:
  • 12-20 տարվա հեռանկարով

    12-20 տարվա հեռանկարով

    07.07.2013| 22:19
    Ուռեկիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուապշվիլին և խորհրդարանական ընդդիմության ղեկավար Դավիդ Բաքրաձեն:
  • «Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»

    «Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»

    07.07.2013| 21:40
    «Մուսուլման եղբայրները» պետք է մասնակցեն հաշտեցման գործընթացին` գտնում է 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը:
  • Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    07.07.2013| 16:36
    Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հայան: «Մենք սպասում ենք, որ երկուշաբթի կստանանք Սնոուդենի պատասխանը Վենեսուելա մեկնելու մեր առաջարկի վերաբերյալ: Դրանից հետո կսկսենք խորհրդակցությունները ռուսական իշխանությունների հետ: Մենք պետք է իմանանք՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:
  • Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    07.07.2013| 15:01
    Եգիպտոսի նոր իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել ժամանակավոր կառավարության ղեկավարի հարցում։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնել է երկրի ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին, դեռևս չկա հստակ ժամկետ, երբ պետք է նշանակվեն նոր վարչապետ և նախարարներ։
  • Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    07.07.2013| 14:59
    Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։
  • Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու

    Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու

    07.07.2013| 14:58
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղազախստան։ Պուտինն այստեղ է ժամանել Կազանից, որտեղ երեկ մասնակցել է ամառային ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը։
  • Իսլամիստները 30 աշակերտի են սպանել

    Իսլամիստները 30 աշակերտի են սպանել

    07.07.2013| 00:54
    Նիգերիայում ավելի քան 30 աշակերտ և մեկ ուսուցիչ է սպանվել իսլամիստների կողմից դպրոց-ինտերնատի վրա կատարած հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնող Մամուդո քաղաքում։ Ականատեսները վկայում են, որ հարձակվողները դպրոց են եկել վառելանյութի տարաներով և հրդեհել այն։