02.09.2013|
10:48
Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ նախագահ Ասադի դեմ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն կսատարի «Ալ Կաիդային» և նրա կողմնակիցներին։ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեկդադը նշել է, որ Դամասկոսի մատույցներում քիմիական զենք օգտագործել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն և ոչ թե սիրիական բանակը։