-
09.09.2013|
13:18
Անտրամաբանական կլիներ հակառակը մտածելը: Դեռ պետք է ուրախ լինել, որ Օբաման փոխեց իր մտադրությունն ու այցելեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Հավանաբար, սիրիական արյունալի լաբիրինթոսից ելք գտնելու հույսն ավելի ուժեղ գտնվեց, քան լրտես Սնոուդենին Մոսկվայում ապաստան տալու վիրավորանքը:
-
09.09.2013|
13:05
«Վերջին օրերին ես զրուցել եմ մի քանի տասնյակ զինծառայողների հետ` ինչպես գործող, այնպես էլ պաշտոնաթող, և համոզված եմ, որ ինձ կհաջողվի արտահայտել պրոֆեսիոնալների գերակշիռ մեծամասնության կարծիքը»,- գրել է ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ԱՄՆ-ի զինվորական ակադեմիայի նախկին տնօրեն Ռոբերտ Սքեյլսը «The Washington Post» -ում:
-
09.09.2013|
11:04
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 9-ին առաջին տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից, որտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արարողակարգային ուղերձը, որտեղ նշված է.
-
08.09.2013|
15:16
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է օդանավ ուղարկել Սիրիա ՌԴ և ԱՊՀ երկրների այն քաղաքացիներրի հետևից, ովքեր ուզում են հեռանալ Սիրիայից: Այս մասին երեկ հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսը:
-
08.09.2013|
13:26
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանի այաթոլլա Ալի Ֆորգանին սպառնացել է խստորեն վրեժ լուծել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, եթե Վաշինգտոնը հարված հասցնի Դամասկոսին:
-
07.09.2013|
14:09
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան ՀՈԿՏԱՆՅԱՆԸ կարծում է, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշումից հետո ԵՄ-ն հայտնվել է դիլեմայի առջև:
-
07.09.2013|
11:32
Այս օրերին Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպություններն ու գերատեսչությունները, որոնք այս կամ այն չափով ներգրաված են ԵՄ-ն շրջանակում ֆինանսավորվող որոշակի ծրագրերում ուշիուշով հետևում են վերջին զարգացումներին: Այդ կառույցներում ընդգրկված մի քանի աշխատակիցներ irates.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք կանգնած են ծրագրերը դադարեցնել-չդադադարեցնել խնդրի առաջ, ինչը ենթադրում է առաջին հերթին ֆինանսական մեծ կորուստ:
-
07.09.2013|
11:19
Ամերիկյան «Daily Caller» թերթին ԱՄՆ նապխագահ Բարաք Օբաման ասել է, թե չի ձգտում ռազմական միջամտության Սիրիայում և նույնիսկ կարող է չեղյալ հայտարարել քվեարկությունը Կոնգրեսում: Օբաման այս անգամ շատ մեղմ է խոսել Սիրիայի մասին:
-
06.09.2013|
18:44
«Հայաստանի որոշումը բոլորին զարմացրեց աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպային։ Այն անսպասելի էր։ Թեև կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը կշարունակի քննարկումները, որպեսզի պարզի, թե ինչպիսի տարածք է ստեղծվել երկու տարբեր համաձայնագրերը համատեղելու համար։ Հույս ունեմ՝ բանակցությունները ԵՄ-ի հետ չեն դադարեցվի։ Մինչ այժմ Հայաստանը կարողացել է բանեցնել հմուտ դիվանագիտություն. մեկ ոտքը եղել է Արևմուտքում, մյուս ոտքը՝ Արևելքում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության այդ մոտեցումը հաջողություն կունենա»։
-
06.09.2013|
15:44
ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ձեռք բերել, ըստ որի, Իրաքի հետախուզական մարմինները հրաման են տվել իրենց գրոհայիններին` Սիրիայի դեմ ագրեսիա դրսևորելու դեպքում, հարձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական գրասենյակների վրա: