12.09.2013|
23:50
Տարածաշրջանային քաղաքականությունը Իրանի արտաքին քաղաքականության հիմքն է, և դրա հետ են կապված մյուս բոլոր արտքաղաքական ուղղությունները` Ռուսաստան, Արևմուտք, Չինաստան, ԱՄՆ։ Տարածաշրջանային քաղաքականության հետ են կապված նաև երկրի ազգային անվտանգությունը, աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական նախագծերի հաջող իրականացումը, տնտեսական բարօրությունը։ Տարածաշրջանային քաղաքականության իրականացմանն են նպատակամղվում արտքաղաքական գործունեության վրա ծախսվող հիմնական միջոցներն ու ջանքերը։