ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ռոհանի. Աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը

Ռոհանի. Աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը
21.01.2021 | 22:07

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը: Ռոհանին հավելել է, որ Իրանը պատրաստ է տարածաշրջանային հանգույց դառնալ գազի և էլեկտրաէներգիայի արտադրման և արտահանման համար: Հինգշաբթի ելույթ ունենալով գազի վերամշակման խոշոր գործարանի բացմանը նվիրված տեսաժողովի ժամանակ՝ նախագահն էներգիան բնութագրել է ազգային հզորության աղբյուրներից մեկը: Նա նշել է, որ Իրանը հասել է այն մակարդակին, երբ կարող է օրական մեկ մլրդ խորանարդ մետր գազ արդյունահանել: Ընդգծելով երկրի յուրահատուկ դիրքը էներգետիկ պաշարների առումով՝ Ռոհանին նշել է, որ աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը:
Ռոհանիի խոսքով՝ Իրանն ունի գազի խոշորագույն պաշարներն աշխարհում, որոնք գնահատվում են 32 տրիլիոն խորոնարդ մետր:


«Մենք պարտավոր ենք լինել աշխարհում 5 առաջատար գազ արտահանողների կազմում: Մենք պետք է գազ արտահանենք ոչ միայն արևմտյան, այլև հարավային և արևելյան երկրներին»,- հավելել է Ռոհանին:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ