«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով

Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով
15.01.2021 | 22:23

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:

«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին», – ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Էրդողանը դրական է արձագանքել նամակին:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ