ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արա Այվազյան. Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ

Արա Այվազյան. Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ
26.11.2020 | 14:34

ԱԳ նախարար Արա Այվազյանը կառավարության նիստից հետո պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որպես նորանշանակ նախարար ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո:

«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա: Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նախարարը պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»: Անդրադառնալով իր մասին հրապարակումների վերաբերյալ մեկ այլ լրագրողի հարցին՝ Արա Այվազյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են, ինձ շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ մեր բոլորիս պարտքն է, և նախևառաջ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, մեր պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:


Ի պատասխան հարցի, թե որն էր այդ փաստաթղթում դրականը մեզ համար, նա ասաց. «Դրականը այն է, որ պատերազմը կանգնեցվել է»: Արա Այվազյանը չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ