Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ադրբեջանի ԱԳՆ. Ֆրանսիայի Սենատի բանաձևը կողմնակալ է և կարող է գնահատվել իբրև սադրանք

Ադրբեջանի ԱԳՆ. Ֆրանսիայի Սենատի բանաձևը կողմնակալ է և կարող է գնահատվել իբրև սադրանք
26.11.2020 | 14:00

Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Նշելով, որ բանաձևն իրավական ուժ չունի, Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է․ «Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»: Բաքուն Ֆրանսիայի Սենատին խորհուրդ է տալիս «կողմնակալ որոշումներ ընդունելու փոխարեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և առաջընթաց ապահովող գործողություններով զբաղվել»:

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ