ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Էրդողանը կոչ է անում ԵՄ-ին կյանքի կոչել խոստումներն Անկարային

Էրդողանը կոչ է անում ԵՄ-ին կյանքի կոչել խոստումներն Անկարային
22.11.2020 | 21:33

Ռեջեփ Էրդողանը կոչ է անում Եվրամիությանը կյանքի կոչել խոստումները, այդ թվում` Թուրքիայի լիիրավ անդամակցության պահով։ «Կատարեք ձեր իսկ խոստումները՝ սկսած մեր երկրի ԵՄ անդամակցության խոստումից, վերջացրած ներգաղթյալների խնդրից»,- «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի առջև ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահը։


Էրդողանը նշել է. «Թուրքիան իրեն ընկալում է որպես Եվրոպայի անբաժան մի մաս»։
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ ըմբռնումով են մոտենում Թուրքիայի առջև ծառացած դժվարություններին, սակայն դա «չի կարող արդարացում հանդիսանալ տարածաշրջանում ցուցաբերվող ագրեսիվ պահվածքի համար»։

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ