Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում
08.11.2020 | 18:49

Թուրքական լրատվամիջոցները տեղեկությունների են տիրապետում, որոնց համաձայն՝ ԵՄ-ն ևս մեկ պատժամիջոց է պատրաստում Թուրքիայի դեմ։
«Յենի Շաֆաքը» գրել է, որ նոր պատժամիջոցը ևս կապվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի հորատման աշխատանքների հետ։


Այս որոշումները հստակ ցույց են տալիս, որ Եվրամիությունն անօրինական է համարում Թուրքիայի կողմից Սևիլիայի քարտեզում Հունաստանին և Կիպրոսին պատկանող տարածաշրջաններում իրականացվող գործողությունները:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ