Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Արմեն Սարգսյան. Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը

Արմեն Սարգսյան. Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը
06.11.2020 | 15:44

Եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին, Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը։

«Եթե հարցը լիներ միայն Ադրբեջանը, պատերազմն արդեն դադարեցված կլիներ երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, որ, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ, - ասել է նախագահը: - Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»:

Արմեն Սարգսյանը ընդգծել է, որ Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում։ «Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել, - ընդգծել է նախագահը:- Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ